Սա երջանկություն է

Պապս միշտ ասում էր

-Բալ ջան, դոր էլ օր էթաս միշտ գիշաս, հայն աշխատող տեսակ ա , ու երբեք չամչնաս օր պտի գործ էնես, էտի ա կռնա քե խորդկցու ու արժեք տա:

67612201_1072563189615893_7045742576044867584_nԱհա այս խոսքերը դրոշմվել են մտքումս, գուցե ձեռք բերածս աշխատանքներս հենց իր խոսքերի ներշնչման ազդեցությամբ են առաջնորդվել: Մի անգամ խոտի դեզ անելուց տրտնջացի, որ ես աղջիկ եմ ու , որ ես շատ եմ չարչարվում ու քաղաքի աղջիկները նուրբ են , սիրուն , սպիտակ , որովհետև դեզ չեն անում: Խոսքերս շատ բարկացրեցին պապիս , բարկացած գոռաց, որ գոհացիր ու ինքդ կերտիր այն ինչ երազում ես, բայց առանց տրտնջալու և մեղադրանքների:

Այսօր, ագարակում պապիս հանդիմանությանը հանդիպեցի, մեկ այլ պապի միջոցով, ով բարկացավ տուկերի շեղ դասավորությունից ու ինձ հանդիմանեց, զարմանալիորեն ջերմություն զգացի, արդեն 5 տարի է ինչ պապս ինձ  չի նախատում, հաճելի գործընթացի ժամանակ:  Մեր ագարակի հոտի ու տուկերի համադրությունը վերադարձ էր, իմ մանկություն , թափառում էի մեր դաշտերում, շնչում մեր դաշտեր բույրը: Եվ այս գեղեցիկ պատկերս ամբողջացավ Տիար Գևորգի հետ մտովի մեր դպրոց գնալով, հիշեցի մանկությանս ամենախենթ դրվագները: Երգեցինք հայկական ժողովրդական երգեր, պարեցինք ազգային պարեր: Ամեն ինչ այնքան եթերային էր ու ազգային, այնքան մաքուր ու գեղեցիկ, այնքան ներդաշնակ, որ կտրվել այդ միջավայրից և դուրս գալ արտաքին աշխարհ ու սկսել հարաբերվել աղմուկին ու անժպիտ դեմքերին , շատ դժվար էր թվում:  Ահա նստած օրս եմ ամփոփում, որքան ներդաշնակ եմ ինձ զգում այս հոգևոր պարարտության մեջ, որը այնքան անիրական էր թվում վերջին շրջանի կյանքիս իրադարձությունների հետ:

Գրող Հուսիկ Արան մի անգամ ասաց, որ երջանկությունը մեր կողքին է, ու պետք է ամուր բռնել ու կերակրել այդ երջանկությանը: Ես բռնել եմ , հիմա փորձում եմ կերակրել իմ երջանկությանը, որ բաց չթողնեմ:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s