«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. հեղինակային մանկավարժության 30 տարի

Տոնը՝ որպես ստուգատես

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին:

Ժամանակահատվածը` նոյեմբերի 4-15
Մասնակիցներ՝Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ

Օգտագործվող միջոցներ՝ ձայնագրիչ, ֆոտոխցիկ, նոթբուք, նեթբուք:

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի  դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Խնդիրները՝

  • Անհրաժեշտ տեղեկություններ (ինֆորմացիա) հավաքելու հմտությունների ձևավորում
  • Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության ձևավորում
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Մաթեմատիկական հմտությունների ձևավորում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում

Նախագծիընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

  1. Պատումներ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ, տեսանյութեր մեծ ու փոքր սեբաստացիների հետ
  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
  • Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով
  • Ո՞վ է իսկական սեբաստացին
  • Ինչպե՞ս հայտնվեցի կրթահամալիրում
  • Ինչպիսի՞նն են սեբաստացի ուսուցիչները
  • Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը
  • Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)

2. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոցները(համագործակցային նախագծեր)  3.Վարպետության դասեր(ծնողներ, դասավանդող մասնագետներ, ավագ սեբաստացիներ)

4. Ցուցահանդես ծնողների մասնակցությամբ

Բաց արվեստանոցում սեբաստացի ծնողներն են. Հռիփսիմե Դավթյան

Սեբաստացի ծնողները բաց արվեստանոցում. Հայր և որդի Գյուլումյաններ

5.Թթուդրիկ

  • Նախապատրաստում (գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
  • Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
  • Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)

Թողնել մեկնաբանություն