Թումանյանական օրեր

Մասնակիցները՝ 2․1 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ փետրվարի 1-26

Նախագծի նպատակը

  • Ծանոթացում հեքիաթագրին
  • Ընթերցանության և ընթերցասիրության խթանում

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Նախագծի  խնդիրները 

  • Բառապաշարի հարստացում և զարգացում
  • Թումանյանական բանաստեղծությունների յուրացում /բերանացի/
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն
  • Թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, երաժշտական հմտությունների զարգացում

Աշխատանքի ընթացքը

  • Վերհիշել Թումանյանի իմացած, կարդացած ստեղծագործությունները
  • Բանաստեղծությունները սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով

Տեխնոլոգիական գործունեություն-Թափոններով, կավով, խմորով ստեղծում ենք թումանյանական կերպարներ

Թատրոն-Մնջախաղի, թաթիկ-տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան

Ընտանեկան նախագծեր-Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s