Փետրվարի 25-ին տեղի ունեցավ կրթահամալիրի դասվարների և լաբորատորիայի ղեկավար՝ Մանուշակ Աբրահամյանի հանդիպում-քննարկումը.teams հարթակում:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք փետրվար ամսվա նախագծերն ու առանձնացված Թումանյանական փաթեթը, անրադարձանք եկող՝ մարտ ամսի նախագծերին, առաջարկվեց շատ համագործակցային նախագծեր իրականացնել:
Փոխանակվեցինք նախագծային և ճամփորդական հաջողություններով:
Քննարկման ընթացքում անրադարձ եղավ Գևորգ Հակոբյանի հետ հանդիպումներին և դրանց արդյունավետությանը: Բոլոր դպրոցները միանշանակ կարևորեցին նման հանդիպումների դերը, որոնք օգնում են ֆլեշմոբերի ճիշտ կազմակերպմանը:
Հանդիպումը տևեց 45-50 րոպե, շատ արդյունավետ և օգտակար քննարկում էր: