Ելք․ստուգատես

Ժամանակահատվածը՝ մայիս

Նպատակը՝ Սովորողները, անհատական և խմբային նախագծեր իրականացնելով, կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած իրենց կարողություններն ու հմտությունները։

Խնդիրները՝

  • ընթերցելու կարողությունների ցուցադրում
  • մաթեմատիկական, տրամաբանական կարողությունների ցուցադրում
  • մեդիահմտությունների ներկայացում, բլոգավարություն
  • երաժշտական ունակությունների ցուցադրում
  • մարզական կարողությունների ցուցադրում
  • տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • բնագիտական գիտելիքների ներկայացում
  • օտար լեզուներով շփվելու կարողությունների ցուցադրում

Գործունեությունը, արդյունքները՝

Ընթերցողական 

Սովորողները կընտրեն ընթերցողական որևէ նյութ, այն կներկայացնեն մեդիաընթերցարանի, աուդիոհեքիաթի կամ տեսանյութի տեսքով:

Մեդիատեխնոլոգիական 

Սովորողները կստեղծեն մեդիափաթեթներ, որտեղ ցույց կտան իրենց մեդիահմտությունները:

  • Դիտարկում եմ դասընկերոջս բլոգը

Նպատակը՝ դասընկերների բլոգների ուսումնասիրություն, հրապարակված նյութի ամսաթիվը ճշտելու, հղում կցելու կարողությունների կիրառում:

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է իրեն կցված դասընկերոջ բլոգը: Հաշվում ապրիլի 1-30 հրապարակված նյութերի քանակը, առանձնացնում իր հավանած նյութի հղումը:

Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըՀավանած նյութը
    

Մաթեմատիկական

Սովորողները մաթեմատիկայի ապրիլյան ֆլեշմոբի խնդիրներից կընտրեն մեկ խնդիր և լուծման տարբերակը կներկայացնեն տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:

Մարզական

Նպատակը՝ Ներկայացնել նախասիրած մարզաձևը: Հարստացնել ունեցած տեղեկությունները տվյալ մարզաձևի մասին:

Ընթացքը.

Յուրաքանչյուր սովորող իր նախընտրած մարզաձևի մասին համացանցից կառանձնացնի հետաքրքիր փաստեր, ռեկորդներ, կներկայացնի ռադիոնյութի, տեսանյութի կամ PowerPoint-ի տեսքով:

Արդյունքը՝ սովորողները կհարստացնեն իրենց ունեցած տեղեկությունները՝ նախընտրած մարզաձևի մասին:

Տեխնոլոգիական

Սովորողները բլոգում կներկայացնեն

  • «Իմ ցուցահանդեսը»-յուրաքանչյուր սովորող բլոգում կներկայացնի տարվա ընթացքում իր նկարած նկարների /նաև Paint/ ցուցահանդեսը։

Ես և շրջակա աշխարհը

  • Ծաղկող մայիս նախագծի շրջանակներում միջավայրի խնամք. ծաղկատունկ, ծառերի ջրում, խնամքի աշխատանքներ /տեսանյութի կամ նկարաշարի տեսքով/։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s