Monthly Archives: Հունիսի 2022

Դասարանական օրացույց 2022-23 ուստարի

Դասվար՝  Ազնիվ Մանուկյան

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Դասարանական օրացույցի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:

Հունիս — օգոստոս՝ «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագիծ

Օգոստոսի 30՝ 2022-2023 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ

Սեպտեմբեր

Շարունակել կարդալ

Արդարացրու ինքնավստահությունդ․ Արի կարդանք

Կյանքը ընթերցանության համար տրված ժամանակահատված է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։

Ես վստահ եմ, որ ընթերցելը այն միակ միջոցն է, որով դու մուրճը ձեռքիդ կոտրում ես այնքան հաստացած և ժայռի նմանվող պատեր, որոնք իրենց պնդության մեջ տարիներ են ամփոփել։ Կարծում եմ ՝ավելի երիտասարդ մարդը կարող է տարիների միջով սլանալ և իմաստանալ շնորհիվ կարդացած գրքերի։

Ես այսպիսին չէի լինի, եթե պատանեկության տարիներին ինձ իրենց հետ Սարոյանն ու Բախը չտանեին ուրիշ երազներով․․․․

Ես այսպիսին չէի լինի, եթե Դոստոևսկին ու Շեքսպիրը չսովորեցնեին արիստոկրատությունը, ես կմնայի գեղջկուհի, եթե Հրանտ Մաթևոսյանի հերոս ՝Քառյանն ինձ այդքան նման չլիներ․․․․

Իմ ապրած և զգացած կյանքերը կողք-կողքի են ուղորդել ինձ, արդյունքում ես եմ՝ արդարացված ինքնավստահությամբ և անդադար ինքնակրթվող․․․․

Դասավանդելն ինձ համար նոր պատեր քանդելու ուղի է եղել, որում անընդհատ օգնության են եկել Վարդգես Պետրոսյանը, Թումանյանը,Աղայանը և այլք․․․․

Իմ կրտսեր սովորողներն ամենամօգնող խորհրդականն են եղել դասընթացի կազմակերպման գործում։ Մենք երրորդ դասարանի սկզումբ գտանք մեր ամենակարևոր առանձնահատկությունը՝ մենք սիրում ենք ճախրել գրքերի տված անեզր հնարավորություններով աշխարի շուրջ, սկսեցին նոր աշխարհներ նվաճել, որոնք մեզ համար բարդ էին թվում, բայց այնքան սահուն այն մեզ տրվեց, որ կոտրեցինք նոր պնդացած պատ՝ Տերյանին ու Չարենցին սիրեցինք, Ռոալդ Դալին մեկնաբանեցինք։

Շարունակել կարդալ

Սովորողների ցուցակ

Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ՝

Դավթյան Արևիկ՝ davtyan.arevik@mskh.am

Սարգսյան Լիլի ՝sargsyan.l@mskh.am

Նազարյան Մարի՝ nazaryan.m@mskh.am

Չաքմիշյան Մարիա՝ chaqmishyan.m@mskh.am

Օլար Միքայել՝ olar.m@mskh.am

Սապոժնիկովա Ալեքսանդրա՝ alexandra.e@mskh.am

Համբարյան Մարի՝ hambaryan.m@mskh.am

Սուվորով Մանուել՝manuel.s@mskh.am

Սարգսյան Սամվել՝ sargsyan.samvel@mskh.am

Շարունակել կարդալ

«Ես» ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Տևողությունը՝ շուրջտարյա

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

1-ին դասարան

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:
Շարունակել կարդալ

Հունիս ամսվա հաշվետվություն

Ամառային ուսումնական ճամբար՝

Լողափնյա ճամբար. օր`առաջին

Հակաբացիլ Կոմիտաս. հունիսմեկյան տոնախմբություն

Շախմատային հանդիպում

Ելքի ստուգատես՝

Ելքի ստուգատես.մաթեմատիկա

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Եռօրյա ճամփորդություն

«Ելք» ճամփորդությամբ․ Արատես

Արատեսյան առաջին օրը.ամփոփում

Շարունակել կարդալ

2021-2022 ուստարի. ամփոփում

Դասարանական բլոգ

Սովորողների բլոգներ

Շարունակել կարդալ

Ուսումնական ամառ. ընտանեկան նախագիծ

Սիրելի՛ սեբաստացի, ընտանիքիդ հետ միասին ընտրի՛ր ստորև նշված աշխատանքներից առնվազն երեքը և ներկայացրու մինչև օգոստոսի 20-ը։

Աշխատանքային ուղղություններ

  1. Ուրախ լողափ
  • Եթե ունես բակում լողավազան կամ զբաղվում ես լողով, տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ: Փորձիր նաև հետաքրքիր ջրային խաղեր խաղալ ընտանիքիդ անդամների հետ:
  • «Վարդավառ» կամ ջրատոն ընտանեկան նախագիծ — հուլիսի 24

Տեսանյութի կամ լուսանկարների շարքով ներկայացրո՛ւ տոն օրդ։

2. Ընտանեկան խոհանոց

  • Ընտրի՛ր որևէ միրգչիր պատրաստի՛ր և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ չրի ընտանեկան բաղադրատոմս։
  • Քո ամենասիրելի մրգային կամ բանջարեղենային աղցանը պատրաստի՛ր և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ:

3. Բակային խաղեր

  • Խաղա՛ և տեսանյութով ներկայացրո՛ւ ազգային-բակային որևէ խաղ։
Շարունակել կարդալ

Խորոտ TV#31

6 տարեկանների 2-րդ հագեցած օրն է կրթահամալիրում։

Այսօր մեր TV-ի եթերում փոքրիկ սեբաստացիները փորձում են պատմել իրենց օրվա մասին։

Մանկավարժական ճամբար 13.06-30.06

13.06.2022

  • 9։00-9։20՝ Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 9։20-11։00՝ Բակային աշխատանքներ 
  • 11։00-12։30՝ Կաբինետի մաքրության աշխատանքներ
  • 12։30-13։00՝ ընդմիջում
  • 13։00-15։00 ՝ ԱՈՒՊ-ների լրացում, աճի բնութագրերի լրացում

14.06.2022

  • 9։00-9։20՝ Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 9։20-11։00՝ ԱՈՒՊ-ների լրացում, աճի բնութագրերի լրացում
  • 11։00-12։30՝ Կաբինետի մաքրության աշխատանքներ
  • 12։30-13։00՝ ընդմիջում
  • 13։00-15։00 ՝ Մասնակցություն Գրական ակումբին

15.06.2022

  • 9։00-9։20՝ Ամենօրյա կարճ քննարկումներ մանկավարժական աշխատողներով
  • 9։20-11։00՝ Բակային աշխատանքներ
  • 11։00-12։30՝ «Ուսումնական ամառ» փաթեթի ստեղծում
  • 12։30-13։00՝ ընդմիջում
  • 13։00-15։00 ՝ ԱՈՒՊ-ների լրացում, աճի բնութագրերի լրացում
Շարունակել կարդալ