
«Կոմիտասյան օրեր» նախագծի ընթացքում իրականացրեցինք նկարչական պլեներ։
Երաժշտությունը համադրելով գույների հետ, որպես արդյունք ունեցանք գունավոր քարեր և տերևներ, որոնցով սովորողները գունավորեցին Էստրադա պուրակը։
6 տարեկանները սիրում են նկարել, ընթացքում գունավորում են ձեռքերը, դեմքը․ փոքրիկ հայտնագործություններ են անում՝ գույները խառնելիս նոր գույն են ստանում։