Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 1-3 դասարանի սովորողներին գնահատում ենք, բայց ոչ միավորային գնահատմամբ: Գնահատման մեր նախընտրախ տեսակը ձևավորող գնահատումն է, որով սովորողներին հնարավորություն ենք տալիս շտկել չիմացածը և մոտիվացնել, որպեսզի ավելին սովորի: Փորձեմ ավելի մանրամասը ներկայացնել իմ մանկավարժության տարիների իրականացրած գնահատման եղանակը.
Կրթահամալիրում հիմնականում գնահատում ենք զարգացման բնութագրերի միջոցով, թվում է սա գնահատում չէ, այլ նկարագիր, որով ծնողը պետտք է տեղեկություն իմանա սովորողի ուսումնական հաջողությունների կամ անհաջողությունների մասին, սակայն այս բնութագրերը ավելին են քան տեղեկություն փոխանցելը: Այսկերպ դասավանդողը ծնողին և սովորողին օգնում է, որպեսզի հաղթահարեն ուսումնական դժվարությունները:
Տարվա մեջ 2 անգամ ծնողին է փոխանցվում ովորողի զարգացման բնութագիրը, որտեղ մանրամասը նկարագրվում է յուրաքանչյուր առարկայից սովորողի գրանցած հաջողությունները, և շվում այն բացերը, որն ունի սովորողն այդ ընթացքում: Ծնողի և դասավանդողի աշխատանքի շնորհիվ սովորողը շտկում է ուսումնական բացը:
Զարգացման բնութագրի մասին տես՝ այստեղ
- Զարգացման բնութագիր — 1-ին դասարան
- Զարգացման բնութագիր —2-րդ դասարան
- Զարգացման բնութագիր —3-րդ դասարան
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում, այսպիսի կետեր է առանձնացրել ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման և զարգացման բաժինը, փորձել եմ նշված կետերին համապատասխան ներկայացնել ձևավորող գնահատումը կրթահամալիրում:
· Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
Յուրաքանչյուր օր սովորողը իր էլ. հասցեին ստանում է նամակ, որտեղ նշված են իր օրվա անելիքները, սովորողը նույն հասցեին ուղարկում է կատարված աշխատանքը և դասավանդողից ստանում արձագանք աշխատանքի վերաբերյալ: Հետադարձ պատասխան է տրվում յուրաքանչյուր կատարված աշխատանքի, 3-րդ դասարանում սովորողներն ունենում են անհատական բլոգներ, որոնցում յուրաքանչյուր նյութի հրապարակում քննարկվում է սովորողի հետ:
· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
Սովորողների հետ քննարկվում է ամսվա նախագծերը, միասին ընտրում ենք ուսումնական ճամփորդությունների վայրը: Սովորողները 2-րդ դասարանից սկսած փնտրում են տարբեր աղբյուրներից մաթեմատիկական խաղեր, խնդիրներ և փոխանցում միմյանց: Կրթահամալիրում գործում է Սովորող-սովորեցնող մեթոդը, որով ավագ ընկերները սովորեցնում են կրտսերներին, յուրաքանչյուր տարում սովորողը մեթոդում կարող է լինել սովորող, կամ սովորեցնող:
· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
Զարգացման բնութագիրը քննարկվում է ծնողի հետ, երբեմն նաև սովորողի և փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի սովորողը հաղթահարի ուսումնական անհաջողությունները և շկի դրանք:
· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
Փորձում ենք կենտրոնանալ սովորողի ուսումնական հաջողությունների վրա, չնչին արդյունքն անգամ մեծ ոգևորության է արժանանում, որով սովորողը ոգևորվում է և ձգտում ավելիինՙ: Կրթահամալիրում գնահատում ենք սովորող անհատին, առանց համեմատելու այլ սովորողների հետ, մենք սովորողին համեմատում ենք իր հետ՝ երեկ և այսօր:
· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:
Մեր մանկավարժության տարիներին ամենակիրառելի մեթոդը ինքնագնահատումն է, որտեղ սովորողները չեն ստում , շիտակ գնահատում են իրենց աշխատանքը և ոգևորվում հաջորդիվ ավելի լավ արդյունքներ ունենալով::
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է պատասխանել հետևյալ հարցերին
Կառանձնացնեմ մանկավարժական մեր փորձի ընթացքում առաջացած հարցերը.
· Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
· Ի՞նչ եղանակով կարելի է ստուգել և ոգևորել սովորողին
· Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին: Այս կապը մեզ մոտ շատ հեշտ և կիրառել է, քանի որ առաջին դասարանից սովորողները ունենում են էլ. հասցեներ որոնցով հաղորդակցվում են դասավանդողների հետ: Դասարանում յուրաքանչյուր աշխատանք կատարելիս ևս սովորողը ստանում է արձագանք, որով ավարտված է համարվում աշխատանքը կամ որևէ կետեր պետք է շտկել:
Այսպիսով՝ Ձևավորող գնահատումն ավելի արդյունավետ միջոց է սովորողներին ոգևորելու և մոտիվացնելու համար: