Monthly Archives: Հունվարի 2024

Մամա#1

Մինչ Լուսէի ծնվելը մեծ ինքնավստահությամբ գրքեր էի առանձնացրել, որ կարդամ, մտածում էի`կձանձրանամ ամբողջ օրը։
Չգիտեի, որ աշխարհի ամենահետաքրքիր, ամենահուզական, ամենատպավորող գիրքը Լուսէն ա լինելու։
Ամեն օրը մի նոր արկած, հույզ,տագնապ ու սեր։
Էնքան սիրուն եմ սկսել ապրել, որ Լուսէին փոխանցեմ աշխարհում եղած ամենասիրունը` սերը։
Իմ ու Լուսէի արկածները մի հաստափոր գրքի պատմություն է, չնայած, որ կարճ ժամանակ է մեր համատեղ կյանքը ։
Անասելի բարդ ու պատասխանատու բան կա էս 2 տառանոց բառւ մեջ` մամա։

Այսքան պատասխանատու է այս բառը, բայց դեռ իմ ակնջները չեն լսել այս բառը, լսելիս ինչե~ր կզգամ….