Պարտեզ-պուրակային աշխատանքները՝ որպես հանրակրթություն

Իրականացման տևողությունը՝  երկարաժամկետ

Մասնակիցներ՝   Հյուսիսային դպրոցի սովորողներ, այգեպան

Հյուսիսային դպրոց-պարտեզում մեկնարկ կտանք  խաղողի տնկիների ավելացմանը : Սկսել խաղողի վազերի տնկում, առաջին դասարանի սովորողների հետ, ընթացիկ աշխատանքների իրագործում:  Կսովորենք, թե ինչպես են խաղող  մշակում, ունենալով սեփական տնկին , որի խնամքով կզբաղվի յուրաքանչյուր սովորող:

Նպատակը`

  • Համագործակցություն դպրոցի պարտիզպանի հետ:
  • Ձևավորել ինքնուրույն, ազատ, անկաշկանդ անհատներ` բաց, ներառական միջավայրում:
  • Ունենալ սովորող — պարտիզպաններ
  • Զարգացնել հոգատար վերաբերմունք  բնության  նկատմամբ:
  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում

Նախագծի արդյունքում

  • Խնամված խաղողի վազեր
  • Պարտիզպան ճամբարական- ջոկատավար

Նախագծի արդյունքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ  խաղողը էտելու, աճեցնելու, խնամելու, պահպանելու վերաբերյալ: Կսովորեն նաև իրենց տանը խաղողի վազեր մշակել:

Թողնել մեկնաբանություն