Դդմածես 2022

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության ձևեր

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների հորինում
  •  Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մի նախադասություն ես» մեթոդով

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար: Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

Լեզվագործունեություն

Դդմի մասին տեղեկությունների որոնում, դուրս բերում, խմբագրում, PowerPoint ծրագրով ներկայացում։

Մաթեմատիկական

Դդումների կշռում, համեմատում, խնդիրների հորինում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցանի, թխվածքաբլիթի, Ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմանկար –դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում

Խաղեր

Դդմագլոր

1․ Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

2․ Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

3․ Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմատոն, դդմա…/

Երաժշտական գործունեություն

  • Ղափամայի ծիսական երգերի ուսուցում
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում։

Թողնել մեկնաբանություն