Ուսումնական ձմեռ․նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 9

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց, ընտանեկան դպրոցներում

Խնդիրները՝

  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային Paint ծրագրի կիրառում

Աշխատանքային ուղղությունները՝

  1. Ֆոտոպատում
  • Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Ամանորյա տոնածառ
  • Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում
  • Եղանակային դիտարկումներ

2. Տեսանյութ

  • Տոնածառի պատրաստում, զարդարում
  • Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  • Ինչպե՞ս եք նշել Ամանորն ընտանիքում, տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Իմ ամանորյա նվերները
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները, հայրիկ-մայրիկները՝ խոսելով  իրենց բնակավայրի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
  • Ձմեռային բակային խաղեր
  • Ընտրի՛ր ամանորյա մուլտֆիլմերից մեկը (կամ մի քանիսը) պատմի՛ր, թե ինչի մասին էր։

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ ֆոտոպատումի  տեսքով:

Արդյունքում՝ աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, դպրոցի ենթակայքում:

Թողնել մեկնաբանություն