Monthly Archives: Օգոստոսի 2023

Աշխատանքային նախագիծ․ 04-08․09․2023

Իրականացվող նախագծեր՝

Սեպտեմբերի 4, երկուշաբթի

09:00-09:20 Առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:00 Երաժշտական գործունեություն

10:00 Ճամփորդություն դեպի Մաշտոցներ

Երկարօրյայի կազմակերպում

Շարունակել կարդալ

Գիտելիքի օրը Զատիկյանի այգում

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Վայրը՝ Զատիկյանի անվան զբոսայգի
Օրը՝ սեպտեմբերի 1
Ժամանակահատվածը՝ 10:30- 12:30

Օրակարգում՝

  • նկարչական պլեներ
  • ընթերցումներ
  • ընդմիջում

Անհրաժեշտ պարագաներ

  • Արևային գլխարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ կոշիկներ
  • ջրաման, բրդուճներ
  • թուղթ, յուղամատիտներ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ և տոպրակներ

Սեպտեմբերի ընթերցարան 2023

Ես

Աթաբեկ Խնկոյան

Ագռավը մի խեցգետին բռնեց և նստեց ծառին: Խեցգետինն ուզեց
ազատվի, կտցից զատվի ու ասավ նրան.
— Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
— Դո՜ւ…
— Ոսկեհատի՛կ ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցն ու կռռաց.
— Իհա՜րկե ես…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն
ազատեց:

Շարունակել կարդալ

Ծնողական սեմինար-հանդիպում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի ծնողական համայնք

Ամսաթիվը՝  28.08.2023

Ժամը՝  11:00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Ծրագրում՝

Դասարանական բլոգ

Կրթահամալիրի կայք՝ https://mskh.am/

Հյուսիսային դպրոց-պարտեզի ենթակայք՝ https://northschool.mskh.am/

Ուսումնական պլան 1-3 դաս․

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Անհրաժեշտ ուսումնական պարագաների ցանկ

Ամենամսյա ֆլեշմոբեր

Ճամփորդություն դեպի Մաշտոցներ

Ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով) և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնք կազմվում են ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի պահանջների:

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 4

Վայր՝ Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճՄաշտոցներ

նմ

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Դասարան՝ 2.1,2.2,2.3

Շարունակել կարդալ

Մանկավարժական օգոստոսյան ճամբարի աշխատակարգ

Մանկավարժության լաբորատորիայի մշակումը

Օգոստոսի 22-30

Աշխատանքային ուղղություններ

  • Սեպտեմբերի նախագծերի ամբողջացում, հրապարակում
  • Ուսումնական ամառ նախագծային աշխատանքների ամփոփում
  • Դասարանական բլոգի համապատասխանեցում նոր ուսումնական տարվան
  • Դասարանական 2023-24 ուսումնական տարվա օրացույցի ամբողջացում
  • Դասասենյակի պատրաստություն, միջավայրի խնամք
  • Հերթապահություն խոհանոցում․ սննդի կազմակերպման պատասխանատու (օգոստոսի 25)
  • Ծնողական հավաք․ (օգոստոսի 29)

Մանկավարժական խորհրդի քննարկումներ

  • Օգոստոսի 22՝  Նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպչական հարցերի, խնդիրների քննարկում
  • Օգոստոսի 23՝ Ուսումնական պլանով որոշված կարգերի քննակում․ ամռավա ընթացքում մշակումների ներկայացում
  • Օգոստոսի 24՝  Դասավանդողների անհատական պլաններ, օրացույցներ
  • Օգոստոսի 25՝ Դպրոցի օրացույցի ստեղծում
  • Օգոստոսի 28՝ Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում, սեպտեմբերի նախագծերի հրապարակում

Ես. ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Շարունակել կարդալ

Լողափնյա աշուն

Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգ