Category Archives: Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ

Սովորողները ներկայանում են տարեվերջյան կարողությունների ցուցադրությամբ․

Էվա Գալստյան․ Իմ կարողությունները

Մոնիկա Ադիբեկյան․ Ես կարողանում եմ այգի մշակել՝

Մարի Նազարյան․Ես կարողանում եմ կենդանի խնամել՝

Շարունակել կարդալ

Ես կարողանում եմ ստուգատես

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին  դասարանի սովորողներ, ընտանիքներ
Նախագծի նպատակը`

  • սովորողների ձեռք բերած կարողությունների և հմտությունների ներկայացում, սովորողի ձեռքբերումները
  • սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:

Ընթացքը
Սովորողները, ընտանիքի անդամները տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները․

Շարունակել կարդալ

«Ես կարողանում եմ» ուսումնապատում

Սովորողներն ամփոփում են ուսումնական տարին:

Անահիտ Հովհաննիսյան՝

Ես կարողանում եմ պարել, համակարգչով աշխատել, մարզվել, նկարել, համակարգչո՛վ նկարել, լավ սովորել, երգել, պատումներ գրել։ Ես նաև կարողանում եմ ծաղիկներ տնկել, փափուկ խաղալիքներ, պայուսակներ, տիկնիկների հագուստներ կարել, շատ լավ ռուսերեն խոսել, նաև աստիճանաբար սովորել անգլերեն խոսել։ Կարողանում եմ նաև իմ հասակակից երեխաների համար էկրանից բացատրել, թե ինչ է կորոնավիրուսն ու ինչպես դրանից պաշտպանվել։ Ես շատ լավ գիտեմ իմ իրավունքները և կարողանում եմ դրանց մասին ընկերներիս պատմել։ Երբ ես փոքրիկ էի ու շատ ազատ ժամանակ ունեի, մայրիկիս օգնությամբ տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ տեսանյութեր էինք պատրաստում։ Ես կարողանում եմ շրջապատիս բացատրել, որ կենդանիները նույնպես ունեն իրավունքներ և չի կարելի նրանց հետ վատ վարվել, սպանել, անազատության մեջ պահել , ընկերներիս բացատրում եմ, որ պետք է կենդանիներին խնամել։ Ես երազում եմ, որ , երբ մեծանամ կարողանամ այնպես անել, որ աշխարհում չլինեն պատերազմներ, կենդանաբանական այգիներ,

կրկեսներ, որտեղ կենդանիների հետ դաժա՛ն ձևով են վարվում վարժեցնելիս։ Ես կարողանում եմ նաև ճշմարտությունն ասել ու չվախենալ դրանից։ Կարողանում եմ նաև սխալներիս համար ներողություն խնդրել։

Շարունակել կարդալ