Հովհաննես Թումանյան․ Տերևաթափ

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―

Ասավ քամին տերևներին,―

Աշուն եկավ, մոտ է ձմեռ,

Ի՞նչ եք դողում ծառի ծերին։


Ոսկի, դեղին, վառ ծիրանի

Գույներ հագեք խայտաբղետ

Ու ճյուղերից ձեր մայրենի

Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…


Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,

Չեք իմանա այսուհետև

Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…


Տերևները հենց լսեցին,

Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝

Քամու թևին թռան, փախան։

1․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Տողերի փոխարեն մուտքագրի՛ր:
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―

Ասավ ———————- տերևներին,―

Աշուն եկավ, մոտ է ———————,

Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Տերևները հենց լսեցին,

Նախշուն, նախշուն ——————- հագան,

Սըվսըվալով տխուր ——————————

Քամու թևին թռան, ——————- ։

2․ Լրացրո՛ւ պակասող բառը:

Տողերի փոխարեն մուտքագրի՛ր:
Գարուն, ամառ, ———————, ձմեռ:
Սեպտեմբեր, հոկտեմբեր, ————————— :
Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ———————— :

3․ Կազմի՛ր բառակապակցություններ:
նախշուն
խայտաբղետ
ամպամած
անձրևոտ

4․ Շարունակի՛ր։
երգ — երգեր
թև —
տերև —
ճյուղ —
գույն —
փոքրիկ —

5․ Գրի՛ր աշնանային բառեր:

6․ Պատմի՛ր աշնան մասին։
Աշունն ունի ————————
Աշունը նման է ————————
Աշունը սիրում է ————————-
Աշունը վախենում —————————-

7․ Գունավորի՛ր աշնան ամիսները:

հունվար
սեպտեմբեր
ապրիլ
մայիս
օգոստոս
փետրվար
հոկտեմբեր
հուլիս
նոյեմբեր
դեկտեմբեր
մարտ
հունիս

8․ Հորինի՛ր պատմություն աշնան տերևի մասին և մուտքագրի՛ր:

Թողնել մեկնաբանություն