Daily Archives: 8 Օգս 2022

Լողափնյա ճամբարի զարգացումը

Հարավային դպրոց պարտեզում 01.08-05.08-ին, լողափնյա ճամբարի ղեկավարն է եղել Լուսինե Նազարյանը։

Ճամբարի նախագիծը՝ Ամառային լողափնյա ճամբար 01.08-05.08

Ժամանակահատվածը՝ 5 օր

Հյուսիասին դրոցի 7-րդ փուլի և Հարավային դպրոցի 8-րդ փուլի ճամբարային նախագծերի դիտարկում․

Նմանություններ՝

Գործունեություննների տեսակները հիմնականում նույնն են՝

  • Միջավայրի խնամք
  • Լող
  • Բակային խաղեր
  • ֆիլմի դիտում
  • Ընթերցանություն
  • Բնագիտական փորձեր

Տարբերություններ՝

Հյուսիսային դպրոցի ճամբարականները այդ շաբաթ բաժանվել էին ջոկատների, որոնք ողջ շաբաթվա ընթացքում ունենում էին մրցումներ, որի արդյունքում ձեռք էին բերում միավորներ, մրցույթների հիմնական ուղղությունները՝

  • բանավոր մաթեմատիկա
  • մարզական խաղեր
  • ջրային խաղեր
  • խոհանողային գործունեություն։

Շաբաթվա վերջում, համառ պայքարի արդյունքում 2 թիմերն ունեցան հավասար միավորներ և , որպես արդյունք ունեցան պաղպաղակի հյուրասիրություն։

Ջոկատների բաժանվելն ու միավորներ վաստակելը շատ էր ոգևորել ճամբարականներին, իրենց հետ զրույցից հասկացա, որ մեր ճամբարն իրենք դրանով են առանձնացնում և սիրում։