Daily Archives: 22 Օգս 2022

«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»

Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման մոդուլ Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաղադրիչ, 10 ժամ,  1 կրեդիտ

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

  • բազմահամակազմ դասարան
  • 5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները).

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

3,19,25, 26-14, 29-4,30-1,38-1 այս հոդվածներում կա կոնկրետ ուսուցիչ բառը, բայց բառի խոնարհված ձևերը՝ ուսուցչի, ուսուցչական և այլն, կան նաև այլ բաժիններում։

Շարունակել կարդալ

Վերապատրաստման աշխատակարգ

Վերապատրաստման սկիզբը՝ օգոստոսի 22, 2022թ.

Ավարտը՝ հոկտեմբերի 28, 2022թ.

Վայրը՝ «Մխիթար Սեբստացի» կրթահամալիր (Բաբաջանյան 25):

Խումբ՝ 1-ին

Դասընթացների ծրագրերվերապատրաստողներխմբեր, դասացուցակ:

Կրթահամալիրի տնօրենի հրամանը:

Շարունակել կարդալ

Բութմատն ասաց.

Բութմատն ասաց.
— Գայլը ելավ,
Ցուցամատը`
— Ո՞րտեղից եկավ,
Միջնամատը`
— Սարից եկավ,
Մատնեմատը`
— Եկեք փախչենք,
Ճկույթիկը`
— Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3

Թեման՝ Ընթերցողական նախագծերի գործիքակազմ

Ուսումնական գործընթացում՝ տարբեր նախագծեր, նյութեր ուսումնասիրելիս՝ սովորողի հետազոտական աշխատանքը, սովորողի՝ հետազոտական աշխատանք իրականացնելու խթանումը, դրա կազմակերպումն ուսուցչի համար կոնկրետ աշխատանք է։ Անհրաժեշտ է, որ դասավանդողն ինքն առանձնացնի սկզբունքներ, որոնց իրականացումն էլ կդառնա կոնկրետ ուսուցում և սովորողի, սովորողների խմբի աշխատանքը ընդունելու, գնահատելու հիմք։ Կարևոր է

Շարունակել կարդալ