Իմ ընկերը

Մոնթե Սայադյան՝

Իմ ընկերոջ անունը Էմին է: Ես և Էմինը խաղում ենք բռնոցի և երգում ենք տարբեր երգեր:Մենք կիսում են ուտելիքը։

Մարիա Չաքմիշյան՝

Ես Մարիան եմ: Ես վեց տարեկան եմ, ունեմ շատ ընկերներ: Իմ ընկերներն են՝ Լիլին, Մարին, Արևիկը, Էվան, Կատրինը, Մերին, Մարիան, Արմենը, Մոնթեն և էլի շատ ընկերներ ունեմ: Ես բոլորին էլ շատ եմ սիրում, բայց այսօր կպատմեմ Լիլիի մասին: Ես նրա հետ ծանոթացել եմ դպրոցում, Լիլին իմ դասընկերուհին է: Նա շատ բարի է, ընկերասեր և միշտ օգնում է ինձ, երբ ես օգնության կարիք ունեմ:

Սերգեյ Պետրոսյան՝

Իմ ընկերոջ անունը Տիգրան է։ Նա 7 տարեկան է։ Նրա մազերն ու աչքերը սև են։ Ես Տիգրանին շատ եմ սիրում ։ Երբ ես տխուր եմ լինում Տիգրանը գալիս է և ուրախացնում է ինձ։Երբ դասերը ավարտվում են ես ու Տիգրանը խաղում ենք դպրոցի բակում ։Երբեմն վիճում ենք Տիգրանի հետ, բայց շուտ հաշտվում։Երբ ես ընկնում եմ այգում կամ այլ տեղերում Տիգրանը ինձ օգնում է։

Մարի Նազարյան՝

Իմ ընկերը Լիլին է։Մենք միասին սովորում ենք նույն դասարանում:Նա շատ գեղեցիկ աղջիկ է։Նա ունի շագանակագույն մազեր և աչքեր,նա միջահասակ է, ունի թուխ մաշկ։Լիլին շատ թիթիզ է։Սիրում է կատակներ անել։Շատ մարդամոտ և շփվող է։Նա միշտ գեղեցիկ է հագնվում։Մենք դպրոցում միշտ իրար հետ ենք,իսկ դասամիջոցներին իրար հետ խաղում ենք։Իսկ դասերից հետո իրար հետ հեռախոսով ենք շփվում։Ես շատ ուրախ եմ,որ ճանաչում եմ Լիլիին և նա իմ ամենամոտ ընկերուհին է։

Էվա Գալստյան՝

Իմ ընկերը Ավրորան է: Ավրորան սիրում է նկարել:Մենք միասին շատ ենք խաղում:Ես Ավրորային դասի ժամանակ օգնում եմ որպեսզի դասերը ճիշտ անի:

Քնարիկ Հարթունյան՝

Իմ լավագույն ընկերը Արինան է։ Նա շատ բարի է և գեղեցիկ։ Ես ու Արինան շատ լավ ենք սովորում։ Մենք սիրում ենք նաև միասին խաղալ։ Երբ պետք է լինում, մենք սիրով օգնում ենք իրար։ Ես և Արինան  հրաշալի ընկերներ ենք։

Միքայել Օլար՝

Ես ունեմ մի քանի ընկեր, բայց ամենաշատը սիրում եմ Գոռին ։Գոռը իմ դասընկերն է։Նա միշտ բարի է իմ հանդեպ և ցանկացած բանով կիսվում է ինձ հետ։Նա լավ է սովորում դպրոցում ։Ամենաշատը սիրում եմ ,երբ մենք միասին նկարում ենք ,իսկ նկարելը իմ սիրած զբաղմունքն է։ Ես և Գոռը շա՛տ ենք սիրում բնությունը և միշտ նկարում ենք ծառեր, նաև մագլցելել ենք սիրում։ Անչափ ուրախ եմ,որ ունեմ նման հետաքրքրություններով բարի ընկեր։

Սամվել Սարգսյան՝

Իմ ամենամոտ ընկերը Ալեքսանդրան է։ Նա շատ սիրուն է ու միշտ ուրախ։ Ամռանը ես նրան շատ էի կարոտում։ Մենք դասարանում իրար կողքի ենք նստում։ Մենք միասին նկարում ենք, կարդում, խաղում, միասին գնում ճաշարան, լողալու, բայց ընկեր Ազնիվը որոշեց, որ Ալեքսանդրան պիտի ուրիշ տեղ նստի ու ես տխրեցի։ Երկարօրյային Ալեքսանդրան նորից գալիս է իմ կողքը ու մենք միասին նկարում ենք։

Ջիվան Հովսեփյան՝

Իմ ընկերը Միկան է։ Ես սիրում եմ Միկային։Ցանկանում եմ, որ նա գա մեր տուն, որպեսզի միասին խաղանք։

Ալեքսանդրա Սապոժնիկովա՝

Իմ ընկերոջ անունը Սամվել է: Նա սիրում է նկարել և գիրք կարդալ: Նա ցածրահասակ է: Նա լավ է կարդում և գրում: Նա ունի ոսկեգույն աչքեր և մազեր: Նա բնավորությամբ հանգիստ է: Նա չի սիրում կռվել: Նա բարի է և ընկերասեր:

Մանուել Սուվորով՝

Իմ ընկներները Մոնթեն և Էմինը գնդլիկ-բոքոնիկ են: Մոնթեն ասում է, որ նա բոլորից գեղեցիկ է: Իսկ Էմինը ասում է, որ նա բոլորից ուժեղ է:

Գոռ Վերդիյան՝

Իմ ընկերներն են Արմանը, Ջիվանը և Միկան։Ես նրանց շատ եմ սիրում։Մենք միասին խաղում ենք, նկարում ենք։Մենք իրար հետ կիսում ենք մեր քաղցրավենիքները։ Ես շատ ուրախ եմ, որ եկել եմ դպրոց և ծանոթացել եմ իմ ընկերներ հետ։

Թողնել մեկնաբանություն