Daily Archives: 23 Սպտ 2023

Հորինուկաշար

Լիլի Սարգսյան՝

Անտառի փերին , փոքրիկ բացատում , կախարդական իր փայտիկով ծաղիկների շքերթ կազմակերպեց։Բոլոր ծաղիկները զմայլված էին իրենց զգեստներով։Ամեն մեկը կողքինի ականջին հպարտանում էր իր տեսքով։Այդ բոլորի մեջ սակայն , արևաճաճանչ մի ծաղիկ շատ տխուր հայացքով նայում էր կապուտակ երկնքին։Փերին նկատելով դա մոտեցավ նրան։

— Ինչ՞ու ես տխուր իմ խատուտիկ։

— Բարի փերի , շատ եմ ուզում թռչել դեպի կապուտակ երկինք։Ճախրել ողջ աշխարհով , հիանալ անտառով , մարգագետիններով , սերմեր գցել ամենուրեք և շատանալ։

Անտառի փերին կախարդական փայտիկի նուրբ հպումով , արևիկ — խատուտիկին բմբուլե թևիկներ տվեց։

Խատուտիկը ուրախությունից թափահարեց գլուխը և բմբուլե թևիկները սփռեց աշխարհով մեկ։

Այդ օրվանից , երկրագնդի բոլոր ծայրերում , կանաչների մեջ դուք կտեսնեք արևիկ — խատուտիկին , որը ժպիտ է պարգևում բազում երեխաների։Նրանք փչելով խատուտիկի բմբուլե թևիկներին օգնում են թռչել հեռու-հեռուներ։

Շարունակել կարդալ

Աշխատանքային նախագիծ՝ 25.09-29.09.2023

Իրականացվող նախագծեր՝

Բանավոր մաթեմատիկա

Սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում, սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.

  • Մուտք գործել էլեկտրոնային հասցե
  • գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
  • կցել նկար, ֆայլ
  • նամակն ուղարկել խմբին, անհատական

Ընթերցանության նյութեր․

Մաթեմատիկա՝

25․09․23DOWNLOAD

26․09․23DOWNLOAD

27․09․23DOWNLOAD

28․09․23DOWNLOAD

Շարունակել կարդալ