Հորինուկաշար

Լիլի Սարգսյան՝

Անտառի փերին , փոքրիկ բացատում , կախարդական իր փայտիկով ծաղիկների շքերթ կազմակերպեց։Բոլոր ծաղիկները զմայլված էին իրենց զգեստներով։Ամեն մեկը կողքինի ականջին հպարտանում էր իր տեսքով։Այդ բոլորի մեջ սակայն , արևաճաճանչ մի ծաղիկ շատ տխուր հայացքով նայում էր կապուտակ երկնքին։Փերին նկատելով դա մոտեցավ նրան։

— Ինչ՞ու ես տխուր իմ խատուտիկ։

— Բարի փերի , շատ եմ ուզում թռչել դեպի կապուտակ երկինք։Ճախրել ողջ աշխարհով , հիանալ անտառով , մարգագետիններով , սերմեր գցել ամենուրեք և շատանալ։

Անտառի փերին կախարդական փայտիկի նուրբ հպումով , արևիկ — խատուտիկին բմբուլե թևիկներ տվեց։

Խատուտիկը ուրախությունից թափահարեց գլուխը և բմբուլե թևիկները սփռեց աշխարհով մեկ։

Այդ օրվանից , երկրագնդի բոլոր ծայրերում , կանաչների մեջ դուք կտեսնեք արևիկ — խատուտիկին , որը ժպիտ է պարգևում բազում երեխաների։Նրանք փչելով խատուտիկի բմբուլե թևիկներին օգնում են թռչել հեռու-հեռուներ։

Էվա Գալստյան՝

Լինում է չի լինում մի ծաղիկ է լինում, այդ ծաղիկը գիտեր թռչել, այդ ծաղիկը կախարդական էր։ Նրա կախարդանքը հայտնվել էր հրաշագործից, քանի որ նա շատ հրաշքներ էր ցույց տալիս։ Այդ ծաղիկի անունը Շուշան է:

Մարիա Չաքմիշյան՝

Կար- չկար մի ծաղիկ կար : Նա ապրում էր դաշտում: Ծաղիկն ուներ դեղին թերթիկներ և շատ նման էր արևին: Նա միշտ նայում էր երկնքին և հիանում արևով: Ծաղիկը երազում էր արևին հասնել: Մի օր նա քնից արթնացավ և տեսավ, որ նմանվել է սպիտակ ամպի և թռչում էր դեպի արև: Այդ ծաղիկը իմ սիրելի խատուտիկն է:

Մարի Համբարյան՝

Կա–չկա մի գեղեցիկ դեղին ծաղիկ կա: Ուշ գալիս է, շուտ գնում: Ծաղիկը նրա դեղին մեծանում է, մեծանում ու թռչելու է պատրաստվում: Թռչող ծաղիկը այդ, մեր սիրելի, գեղեցիկ խատուտիկն է: Սպիտակ թերթիները նրա պար են բռնում օդում:

Սերգեյ Պետրոսյան՝

Լինում է չի լինում մի փոքրիկ ծաղիկ է լինում։Նա ուներ տարբեր գույնի թերթիկներ։Նա տարբերվում էր մյուս ծաղիկներից։Նա բարի էր ու միշտ լսում էր իրենից մեծ ծաղիկներին։Երբ տեսնում էր թռչող թիթեռներին ու ծաղիկներին երազում էր ,որ նրանց պես կարողանար թռչել։Մի օր նա երազում տեսնում է ,որ թռչում է թիթեռի պես։Երբ արթնանում է շատ է տխրում ,որ դա իրական չէր ,բայց բարի փերին տեսնում է ,որ նա շատ բարի է և կատարում է նրա երազանքը ,ու բարի ծաղիկը սկսում է թռչել։Ծանոթանում է շատ թիթեռների հետ ու սկսում նրանց հետ խաղալ ։

Ալեքսանդրա Սապոժնիկովա՝

ար-չկար, մի ծաղիկ կար։ Նրա անունը Խատուտիկ էր։ Նա շատ էր սիրում անձրև ու թռչել։ Առավոտյան քամի էր լինում, իսկ նա թռչում էր։ Երբ որ նա թռչում էր, նա շատ էր ուրախանում։ Նա արև քիչ էր սիրում։ Բայց խատուտիկը նեղվում էր, որովհետև արև էր, իսկ նա ուզում էր, որ անձրև գար։ Եվ նրա ուզածը կատարվեց, և նա նորից ուրախացավ։ Մինչ այդ բոլոր խատուտիկները ուրախացան, որովհետև միշտ անձրև էր գալիս, ու նրանք նորից թռչում էին ու երբեք չէին տխրում, միշտ թռչում էին ու շատ ցուրտ եղանակ էին սիրում։ Մի օր խատուտիկները արթնացան և բոլորը տեսան, որ արդեն միշտ անձրև էր գալիս ու քամի էր լինում։ Հաջորդ օրը բոլորը էլ ավելի շատ ուրախացան, որովհետև արդեն միշտ քամի ու անձրև էր լինում։ 

Գոռ Վերդիյան՝

Մի ծաղիկ կար աշխարհում,որը շատ էր սիրում թռչել:Հենց քամի էր լինում, նա բացում էր իր աչուկները և թռչուում էր աշխարհով մեկ՝ տեսնելու նրա հրաշքները:

Միքայել Օլար՝

Ծաղիկ, որը թռչել գիտեր ուներ քաղցր հոտ։ Նա սիրում էր թռչել ընկերների մոտ և զարմացնել նրանց։ Նա շատ յուրահատուկ էր ու սիրուն, երբ բալիկները նրա կողքով անցնում էին, ուզում էին պոկել և նվիրել մայրիկի,ն բայց նա թռչում էր։

Արման Սահակյան՝

Կար մի խատուտիկ, որը թռչել գիտեր։ Նա թռչում էր տարբեր երկրներ և պատմում էր այլ ծաղիկների մասին։ Նա ուներ շատ ընկերներ և սիրում էր պատմություններ հորինել։ Խատուտիկի թռչող ընկերները ապրում էին նրա հետ, նրանք շատ նուրբ էին ու սպիտակ։

Արևիկ Դավթյան՝

Ես քայլում էի, հանկարծ փոթորիկ սկսվեց։ Ես օդում նկատեցի մի խեղճ ծաղկի, որը քամու բերանն էր ընկել։ Ինձ թվաց, թե նա պարում է։ Նա օդում թռչում էր մեկ աջ, մեկ ձախ, մեկ էլ կտրուկ գետնին ընկնում։ Նա այնքան գեղեցիկ էր թռչում քամու թևին, որ մի պահ կարծեցի թե ծաղիկներն էլ թռչել գիտեն

Թողնել մեկնաբանություն