Խնձորը այգում, պահեստում և մեր սեղանին․ուսումնական ճամփորդություն

Վայր՝ ք․ Աշտարակ, Դանիել Հակոյանի խնձորի այգի

Մեկնում`  հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 2․1,2.2,2.3 դասարաններ

Պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան, Դանիել Հակոբյան,

Նպատակ՝

  • Սովորողների հետ իրականացնել այգու ուսումնասիրություն, խնձորի տեսակների տարբերակում
  • Կատարել բերքավաք , բերքը վերածել չրի և մուրաբայի
  • Ծանոթանալ խնձորի պահեստավորման ընթացքին

Խնդիրներ՝

  • Ծանոթանալ խնձորի այգիների առանձնահատկություններին՝ միաշարք, ըստ տեսակի։
  • Ծանոթանալ այն բոլոր միջոցներին և գործիքներին, որով կատարվում է խնձորի հավաքը․ դույլ, փոքրիկ աստիճան, դույլի համար ամրակ, արկղեր։
  • Ծանոթանալ խնձորի մշակմանը․ կներկայացնի Դանիել Հակոբյանը
  • Միասին կատարել խմբային աշխատանք՝ քաղել խնձորը, դասավորել արկղերում, տեսակավորել՝ ըստ չափսերի և տեսակի։
  • Կատարել աշխատանքի բաշխում՝ բաժանվել խմբերի․ առաջին խմբին նշանակել բերքի հավաքման պատասխանատու, երկրորդ խմբին՝ բերքի տեղափոխման պատասխանատու, երրորդ խմբին՝ տեսակավորման և դասավորման պատասխանատու։
  • Այցելել Աշտարակի պահեստ-սառնարան, որտեղ կծանոթանանք բերքի պահեստավորմանը
  • Իրականացնել խնձորախաղեր Դանիել Հակոբյանի հետ
  • Խնձորը բերել Հյուսիսային դպրոց և պատրաստել չրեր, մուրաբաներ

Խնձորաղաղեր՝

Թիմային խնձորուտոցի․ ով շատ ուտի, նա կհաղթի

Խնձորագլոր․ գլորել խնձորները հնարավորինս հեռու

Խաղերը կլուսաբանի Խորոտ TV-ին։

Ծրագրում՝

Առավոտյան եկեղեցու բակից շարժվում ենք դեպի Աշտարակ, որտեղ մեզ սպասելու է Դանիել Հակոբյանը։ Միասին ուղևորվում ենք իրենց այգի, որտեղ նա մեզ կծանոթացնի իր և հորեղբոր այգուն, որտեղ տարբեր տեսակի խնձորներ կան։ Սովորողները կծանոթանան անհրաժեշտ պարագաներին և կբաժանվենք թիմերի ու կսկսենք փոքրիկ բերքհավաք։ Կտեսակավորենք և կտեսակավորենք արկղերում, որից հետո կունենանք փոքրիկ ընդմիջում և կիրականացնենք նախատեսված խաղերը։ Բերքը դասավորելուց հետո կգնանք պահեստ, որտեղ կծանոթանանք պահեստավորման աշխատանքներին, կիմանանք ինչ ջերմաստիճանում է պետք պահել խնձորը, ի դեպ ըստ տեսակի պահելու ջերմաստիճանները տարբեր են։

Պահեստից հետո կուղևորվենք Հյուսիսային դպրոց, մեզ հետ բերելով խնձորի պաշար։

Հաջորդ օրը կսկսենք չրի և մուրաբայի պատրաստումը․Լիանա Ռոզիկյանը իր սովորողների հետ կպատրաստեն չրեր, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյանը իրենց սովորողների հետ կպատրաստեն խնձորի մուրաբա։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Արդյունքում՝

  • Սովորողները կունենան պատկերացում խնձորի տեսակների մասին
  • Կիրականացնեն բերքահավաքի աշխատանք
  • Կծանոթանան պահեստավորմանը
  • Ուսումնական մառանը կհամալրվի խնձորի չրով և մուրաբայով

Աշնանային բերքահավաքի գաղափարը՝ Լիանա Ռոզիկյանի

Թողնել մեկնաբանություն