Power Point ծրագրի ուսուցում․Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և 2.2 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 6,13,20 , ժամը՝ 12:40-13:20
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Ազնիվ Մանուկյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։
3.1 դասարանի սովորողը կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես power point բացել,
  • կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
  • «Մեդիաընթացարան» սահիկաշար ստեղծելու մեկնարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Թողնել մեկնաբանություն